ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Վրաստանը գնում է Միացյալ Նահանգների համար ոչ ցանկալի ճանապարհով, վրաց - ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան սառը չեն եղել։ Վրաստանում ԱՄՆ-ի ազդեցությունը նվազում է՝ Հարավային Կովկասում իր լինել - չլինելու հարցն է, դրա համար խնդիր է դրված` Վրաստանը փոխարինել Հայաստանով, ինչ այնտեղ է արվել, նույնը այստեղ են ուզում իրականացնել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Օ՝Բրայենի ամեն երկրորդ բառը առևտուրն ու օգուտն է, դրանով են շահագրգռում ու բթացնում անվտանգության խնդիրները։ Ինչքան էլ փաթեթավորում են, խնդիրը մեկն է՝ ԱՄՆ-ին պլացդարմ է պետք տարածաշրջանում իր քաղաքականությունը առաջ տանելու համար։ Վրաստանից զրկվեց, տեղափոխվելու է ՀՀ, այստեղ է ամենամեծ դեսպանատունը, հեռուն գնացող ծրագրեր կան»,- ընդգծեց միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին, Բալասանյանը նկատեց, որ այդ կերպ Փաշինյանն ուզում է գինը բարձրացնել, բայց հաշվարկը սխալ է, այժմ աշխարհաքաղաքական վիճակը նույնը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ