Ռուսաստանը հայտնում է ԵԱՀԿ ԽՎ-ից դուրս գալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

dd

 

Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Kommersant-ը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հայտարարել է այդ կապակցությամբ օրինագծի պատրաստման մասին։

ԵԱՀԿ-ում ընդգրկված են 57 երկրի ներկայացուցիչներ։ Դրանց թվում են՝ ԱՄՆ-ը, Կանադան և բոլոր եվրոպական պետությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վեց երկիր: Ռուսաստանը կազմակերպության անդամ է դրա ստեղծման օրից՝ 1975 թվականից:


 

--00—ՍՊ