Եվրո-2024-ում արդեն 13 գոլ է խփվել տուգանայինի մատույցներից. սա ավելին է, քան ամբողջ 2022 թ-ի ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News 

եվ.

Դանիացի ֆուտբոլիստ Մորտեն Յուլմանը, որը Եվրո-2024-ի՝ Անգլիայի հետ խաղում հավասարեցրել է հաշիվը, տուգանային հրապարակի մատույցներից 13-րդ գոլն է խփել Եվրո-2024-ում։ Սա արդեն ավելին է, քան Կատարում կայացած ԱԱ-2022-ի ողջ ընթացքում (12): Այս մասին հայտնում է Opta Sports հեռագրային ալիքը։ Այս մաին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի և Անգլիայի հավաքականների (1:1) հանդիպումը կայացել է նախօրեին՝ հունիսի 20-ին, Ֆրանկֆուրտի (Գերմանիա) Deutsche Bank Park մարզադաշտում։

Երկու տուրից հետո Անգլիան C խմբում 4 միավորով գլխավորում է աղյուսակը, երկրորդ տեղում է Դանիան։

--00—ԼՀ