ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
«Նորագյուղ թաղամասը ենթադրվում է, որ դառնալու է Երևանի նոր կենտրոնական հատվածը, նոր կենտրոնը»։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը ընդգծեց թաղամասի բնակիչների իրավունքների պաշտպանման կարևորությունը այս գործընթացում։
«Շատ դեպքերում այնտեղ բնակարանները հին են, հողաշեն տներ կան, և այնտեղ բնակիչները կարիք ունեն բնակարանի հարցի լուծման։ Այս ծրագրի շնորհիվ, ես վստահ եմ, որ ամբողջ Նորագյուղ թաղամասի խնդիրները մենք հնարավորություն կունենանք լուծելու»,- ասաց նա։
Ավինյանը նշեց, որ այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի բեռնաթափել նաև Երևանի կենտրոնը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ