Զինվորի մայրը դիմել է ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտության հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Screenshot_5

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։

Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։

☑️ Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։ 

☑️ Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։

☑️ Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո:

Համանման բազմաթիվ այլ դեպքեր լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։

--00—ՅՄ