Ամիրյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել, ինքնասպանության փորձը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

photo_2024-07-05_08-59-44

Հուլիսի 5-ին, ժամը 03:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում ցանկանում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: 

Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են Տ. Ա.-ի (ծնված 1994 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

--00—ՅՄ