ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
Ազգային ժողովի նոր մասնաշենքը վերանորոգվում է:
ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից 24News-ին փոխանցեցին, որ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են՝ շենքի պայմանները բարելավելու նպատակով, որոնք իրականացվում են հիմնականում ամռանը Աժ բնականոն աշխատանքը չխաթարելու նպատակով:
Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել նաև 334 նիստերի դահլիճը, որտեղ կառավարության անդամները հաճախ են հանդիպում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ ու մասնակցում բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին:
Նշենք, որ անցած տարի ամռանը վերանորոգվեց նաև Աժ մշտական հանձնաժողովների դահլիճները:
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ