Դմիտրով գյուղի 24-ամյա բնակչի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել, նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Screenshot_6

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ի ժամը 17.20-ին Կասկադ համալիրի աստիճանավանդակի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արարատի մարզի Դմիտրով գյուղի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ