Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

photo_2024_05_23_20_34_44.thumb_

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման է միջոց կիրառվել վարչական հսկողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը»,- գրել է փաստաբանը

--00—ՅՄ