ԼՂ բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

l-0x161wh-1920x1119z-0.4094

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։

Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում, որի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է մանրամասներ՝ ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգի և այլնի վերաբերյալ մանրամասներ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն։

--00—ՅՄ