ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթյանքով գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարում առաջացած կրակը ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները՝ վարորդի՝ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Հովսեփ Դավթյանի հետ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ