Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին՝ Բայդենը անվտանգության հարցով քննարկում է անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

38089696_0_21_2921_1664_1920x0_80_0_0_7dbaecd9be10e6f97a684b4d9c96e6fb

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի քննարկումներ է անցկացնելու ազգային անվտանգության գծով իր թիմի հետ՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և հեռախոսազրույց ունենալով Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ:

Զուգահեռաբար՝ Իսրայելի կառավարությունը նախազգուշացրել է, որ հրեական պետության դեմ գրոհողները «ծանր գին» կվճարեն։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում սպասում են Իսրայելի դեմ Իրանի և նրա հովանու ներքո գործող ուժերի հարաձակմանը:

Իրանի արտգործնախարարության խոսնակն երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Թեհրանը «չի ձգտում սրել լարվածությունը տարածաշրջանում», սակայն իրեն իրավունք է վերապահում պատժել Իսրայելին՝ անցած շաբաթ Թեհրանում «Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ