ԶՊՄԿ-ն իր տարեկան ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

գգ

ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների վերաբերյալ տեղեկատվություն․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից։ 

2023թ․-ին ԶՊՄԿ-ն ապրանքներ է ձեռք է բերել Կապան և Քաջարան խոշորացված համայնքներում գրանցված 141, իսկ ծառայություններ՝ 28 մատակարարներից/ընկերություններից։

Ապրանքների 69 մատակարարները մարզում գրանցված արտադրողներ են, 72-ը՝ ներմուծողներ։ 

ԶՊՄԿ-ն հավատարիմ է տեղական մատակարարների և կապալառուների միջոցով գնումների ծավալն ավելացնելու իր հանձնառությանը։ Տեղական գնումների քաղաքականությունը նպատակ է հետապնդում խթանել մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նվազեցնել տեղական աշխատաշուկայի կախվածությունն Ընկերությունից։ 

Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային վիճակագրության` հանքարդյունաբերությունում մեկ ուղղակի աշխատատեղը ստեղծում է 4-6 անուղղակի աշխատատեղ»։

--00—ՅՄ