Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ներգրավվելու Հայաստանի հետ բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

35994045_0_167_1600_1067_1920x0_80_0_0_8cae826e29f0987d4ac37d06b7b08c3f

Օրերս պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը, իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում, ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

--00—ՅՄ