Տոտենհեմը հայտարարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

6292a4cf-edc1-486c-beed-e00792c82604-750x375

«Բորնմութի» արդեն նախկին անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն համալրել է Լոնդոնի «Տոտենհեմի» շարքերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ Transfermarkt-ի` լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 64,3 միլիոն եվրո, ինչը նոր ռեկորդ է ակումբի համար։

Պրեմիեր լիգային նախորդ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Բորնմութի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ