ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը Բաքվում է, որտեղ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի հետ, հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները։
Գյորգյունը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն օգտակար կլինեն երկու երկրների բանակների պաշտպանունակության բարձրացման համար։
--00—ՅՄ