Գյումրիում շտապօգնության մեքենայով վթարի ենթարկված հղի կինը ծննդաբերել է, կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

5beb16bf1a1268b0e0ebea4182e320f9_M

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Ծատրյանը տեղեկացրեց նաև, որ բժշկի, բուժքրոջ ու «Opel»- մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը նույնպես լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս վարորդը, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկը, բուժքույրը, տեղափոխվող բուժառու հղի կինը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ