ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետության կողմից փոխհատուցման տրամադրումից հայտարարեց, որ չեն կարող հնարավոր համարել փոխհատուցել ապրանքային մի մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում, դա բացառվում է։
«Մենք 6 տարի է խնդրում ու աղաչում ենք՝ ժողովուրդ ջան, օրենքով սահմանված ձևով հաշվառեք, ես էս գլխից ասում եմ՝ բացառված է բանավոր խոսքի վրա որևէ բան փոխհատուցել»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Ալավերդի այցի ժամանակ ասել են՝ մարդ կա ավտոտնակում 6 կգ ոսկի է ունեցել, ջուրը տարել է և հիմա կառավարությունից ակնկալում է փոխհատուցում․ «Որևէ մեկը ակնկալիք չունենա, որ գա ասի՝ հորս արև, ջրհեղեղին 15 մլն-ի ապրանք եմ ունեցել պահեստում, չենք ֆինանսավորելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ