Հնդկաստանի հետ մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և ժողովրդին՝ Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ գործընկեր, լավ բարեկամ Սուբրամանյան Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին՝ անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ ներկայում մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը․ 

«Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»,- X-ի իր միկոբլոգում գրել է Ջայշանկարը։

--00—ՅՄ