ՄԱԿ-ի վարչությունից հայտնել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Capture

Օգոստոսին Գազայի հատվածից խաղաղ բնակչության տարհանման՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանները վերաբերել են մոտ 213 000 պաղեստինցիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։

«Օգոստոսի սկզբից իսրայելցի զինվորականները հրապարակել են տարհանման մասին ինը հրաման, որոնք վերաբերում են մոտավորապես 213 000 մարդու Խան Յունիսում, Դեյր էլ Բալահում և ավելի քիչ չափով՝ հյուսիսային Գազայում», - կազմակերպության զեկույցից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ալ Մավասիի շրջանում բնակչության խտությունը կտրուկ աճել է և կազմում է 30-34 հազար մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Մինչև հակամարտությունն այդ ցուցանիշը կազմում էր 1200 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, դա կտրուկ վատթարացնում է հումանիտար իրավիճակն անկլավում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ