Երևանում տղամարդիկ հարվածել են օտարերկրյա քաղաքացուն և դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Capture

Օգոստոսի 23-ին Մանուշյանի անվան զբոսայգում ծառայություն կատարող ՆԳՆ Ոստիկանության զորքերի ծառայողներին օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ երկու անծանոթ տղամարդիկ հարվածել են իրեն և դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսը և գումար:

Ոստիկանության զորքերի ծառայողները ժամը 9.40-ին Արամի և Կողբացու փողոցների խաչմերուկում վերոհիշյալ տղամարդկանց, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Մինչ այդ տղամարդկանցից մեկը ոստիկաններին նկատելով՝ իր մոտից նետել էր դանակը:

Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը. 50-ամյա տղամարդկանցից մեկը Ստեփանավանի բնակիչ է, մյուսը՝ Երևանի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ