ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին սեպտեմբերի 1-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Ազգերի լիգայի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 7-ին Լատվիայի ընտրանու դեմ:
Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:
--00—ՅՄ