ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Ուկրաինան պատրաստ է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Եվրոպա փոխադրել ադրբեջանական, ղազախական և «ցանկացած այլ» գազ, բացի ռուսականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Նովոստի Live» YouTube-յան ալիքի եթերում։
«Եթե Եվրոպայի որևիցե երկիր անհրաժեշտ համարի ստանալ ղազախական գազ, ադրբեջանական կամ այլ գազ, մենք պատրաստ ենք այն փոխադրելու», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է փոխադրել «ցանկացած տարանցիկ գազ, որը կգա Կենտրոնական Ասիայի երկրներից»՝ համապատասխան պահանջի և իրավաբանական ասպեկտների կարգավորման դեպքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ