ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:
Նշված ավտոմեքենայում է եղել ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղաս Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաևոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
--00—ՅՄ