Ստամբուլում հարձակվել են շտապօգնության բաժանմունքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1754846789_171_0_2902_2048_1920x0_80_0_0_3213c37ff817b876beb5d0973eb3c37b

Ստամբուլի հիվանդանոցներից մեկի շտապօգնության բաժանմունքի վրա զինված հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Հարձակվողները, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, կրակ են բացել բաժանմունքում գտնվող մարդկանց վրա։ Հեռուստաալիքը նշում է, որ վիրավորվել է ոստիկան, անվտանգության աշխատակից և երկու քաղաքացիական անձ։ Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում։

Դեպքի վայրում հայտնաբերվել է մեքենա, որը լքել են հարձակվողները։ Ոստիկանությունը որոնում է նրանց։

--00—ՅՄ