Թուրքիայում կալանավորվել է Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատող անձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ռ

 Օգոստոսի 30-ին Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) կողմից ձերբակալվել է Թուրքիայում իսրայելական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Արդեն սեպտեմբերի 2-ին Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Լիրիդոն Ռեխհեփի կալանավորման մասին որոշում է կայացրել: 

Նշվում է, որ նա ղեկավարել է Թուրքիայում Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Mossad»-ի դրամական ցանցը:

 Բացի այդ, Ռեխհեփն իսրայելական հետախուզական ծառայության հրամանով դրոն է օգտագործել, հոգեբանական հարձակումներ է իրականացրել քաղաքական գործունեությամբ զբաղվող պաղեստինցիների դեմ, ինչպես նաև տեղեկատվություն է հավաքագրել Սիրիայի մասին՝ գումար փոխանցելով Թուրքիայում գտնվող որոշ շրջանակների:

--00--ԼՀ