ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Նիկոլ Փաշինյանն ազգի տականքին ջրի երես հանեց, զարմանում ես, որ այդքան հոգով ճորտեր կան այս երկրում։ Նիկոլն ուզում է Արցախի հարցը փակել, ասում է, որ անիրատեսական է նրանց վերադարձը, բայց կարևոր է, թե արցախցիներն ինչպե՞ս են պատկերացնում իրենց վերադարձը Արցախ, իրենք պետք է իրենց տեսակետը հայտնեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Կարեն Խաչատրյանը։
«Նիկո՛լ, ի՞նչ ուղիղ երկխոսություն, դու Ալիևին` որպես հանցագործ, Հաագայի դատարան պետք է ներկայացնեիր, նա Հաագայի դատարանում պետք է ցուցմունք տար, ցեղասպան է, օտարներն ավելի շատ են խոսում այդ մասին, քան մենք։ Անհասկանալի իրավիճակ է, բայց ժողովրդի մեջ համակերպվածության վիրուս է, ամեն ինչ կուլ են տալիս, իշխանությունն էլ դրանից ավելի է ոգևորվում և գնում ճնշումների»,-հավելեց զրուցակիցը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ