Լուկաշենկոն ներում է շնորհել ցույցերի հետ կապված 30 դատապարտյալի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դ.j

Լուկաշենկոն համաներում է շնորհել 30 դատապարտյալների, որոնք մեղադրվում են «բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար»։

«Այս որոշումը մարդասիրական ժեստ է. նրանք հնարավորություն կունենան վերադառնալ բնականոն կյանքին, իրենց ընտանիքներին և աշխատանքին»,- ընդգծել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ ներում ստացած բոլոր քաղաքացիները «ներման խնդրագիր են ներկայացրել, ընդունել են մեղքը, անկեղծորեն զղջացել և խոստացել վարել օրինապաշտ ապրելակերպ»։

--00--ԼՀ