4 զոհ, 9 վիրավոր. 14-ամյա աշակերտը հրաձգություն է իրականացրել ԱՄՆ-ի դպրոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_3

14-ամյա աշակերտը Ջորջիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է իրականացրել՝ սպանելով 2 դպրոցականի և 2 ուսուցչի, վիրավորելով ևս 9 հոգու։ Սա ԱՄՆ-ի ուսումնական հաստատությունում առաջին զանգվածային հրաձգությունն է ուսումնական տարվա սկզբից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Միջադեպը տեղի է ունեցել Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում։ 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյը, որը հրաձգությունն իրականացրել է կիսաավտոմատ հրացանով, ձերբակալվել է։ Նրան արագ վնասազերծել են դպրոցում գտնվող ոստիկանները։

Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրան կդատեն՝ որպես չափահասի։

Հրաձիգի գործողությունների դրդապատճառի մասին չի հաղորդվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ