Ադրբեջանի ԶՈւ-ն պիտի դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ արցախցիները պետք է վերադառնան Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մենք երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք, մենք պետք է գործենք և անենք ամեն բան, որ խաղաղությունը լինի իրական ու սերունդներին փոխանցելի, այդուհանդերձ, նաև սերունդներին պատրաստելով ապագայի անորոշությունների դեմ, քանզի վստահ ենք, որ մեր ժողովուրդը պատերազմ չի ցանկանում։ Կայուն խաղաղությունը, սակայն, ձեռք չի բերվում արդարության սկզբունքները ոտնահարելով, կարմիր գծեր չունենալով, խաղաղության կեղծ թեզերով։ Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պետք է վերադառնան, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան, բայց այս ամենի համար պետք են իրական բանակցություններ»,-ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ