ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռազմավարական արդյունաբերության նախարարության նախկին ղեկավար Ալեքսանդր Կամիշինին նշանակել է ռազմավարական հարցերով անկախ խորհրդական։
Հրամանագրի տեքստը հրապարակվել է Զելենսկու գրասենյակի կայքում։
Սեպտեմբերի 3-ին Զելենսկին աշխատանքից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրմային։
Հրաժարական են տվել նաև Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը, շրջակա միջավայրի պահպանության նախարարության ղեկավար Ռուսլան Ստրելեցը, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի պաշտպանել է նրանց պաշտոնանկությունը։
Հինգշաբթի օրը Ռադան Իրինա Վերեշչուկին ազատել է փոխվարչապետի պաշտոնից, իսկ Դմիտրի Կուլեբային՝ արտգործնախարարի պաշտոնից։
--00—ՅՄ