Անտառային հրդեհները տագնապալի տեմպերով ավելանում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture3

Վերջին տվյալներով անտառային հրդեհների պատճառով այսօր այրվում է երկու անգամ ավելի շատ անտառածածկ, քան 20 տարի առաջ: Հրդեհներն այժմ կազմում են անտառածածկույթի ամբողջ կորստի 33%-ը՝ 2001թ.-ի 20%-ի դիմաց:

Ամեն տարի այրվում է 6 միլիոն հեկտարից ավել անտառ, ինչը հավասար է ՀՀ տարածքի կրկնակի տարածքին։

Միայն 2023 թվականին այրվել է գրեթե 12 միլիոն հեկտար անտառ ինչը ռեկորդային է:

Կլիմայի փոփոխությունն այս ալիքի շարժիչ ուժն է, որը ստեղծում է արատավոր շրջան, որի ընթացքում ավելի բարձր ջերմաստիճանները պայմանավորում են ավելի ինտենսիվ հրդեհներ, որոնք ավելի շատ ածխաթթու գազ են արտանետում՝ ավելի տաքացնելով մոլորակը:

Հատկապես խոցելի են բարեխառն անտառները՝ ածխածնի կրիտիկական կուտակիչները, որոնց բաժին են ընկնում հրդեհների հետ կապված կորուստների 70%-ը: Այս շրջանները տաքանում են ավելի արագ, քան ցանկացած այլ շրջան Երկրի վրա՝ վտանգի տակ դնելով անտառները և վայրի բնությունը:

Կանադայում 2023 թվականի անտառային հրդեհների պատճառով 3 միլիարդ տոննա ածխաթթու գազ է արտանետվել, որը հավասար է Հնդկաստանի հանածո վառելիքի այրումից տարեկան արտանետումների քանակին:

Մենք պետք է գործենք հիմա՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները, բարելավելու անտառների կառավարումը և կանխելու հետագա ավերածությունները։ 

Անտառները կենսական նշանակություն ունեն մեր մոլորակի առողջության համար, և մենք կորցնում ենք այդ հարստությունը տագնապալի արագությամբ:

--00—ՅՄ