ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Անհատ ձեռնարկատեր Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ստուգում են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները: Իրավիճակը, որն արձանագրվել է նրանց կողմից, անհամատեղելի է եղել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջների հետ:
❌ Արտադրամասում առկա արտադրանքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում՝ «Սուլուգունի պանիր «Ոսկեպար»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
🟠 Հայտնաբերվել են նաև հետևյալ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները.
✔️ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
✔️ արտադրական շինությունների հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերով,
✔️չափաբաժանված կաթնամթերքի փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ չապահովելով այդ արտադրանքի անվտանգությունը:
❌ Այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
--00--ԼՀ