Իմ համար բարոյական չի կալանքից խուսափելու նպատակով հետ քայլ անել, ամեն սցենարի պատրաստ եմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ցանկացած սցենարի պատրաստ եմ, պատրաստ եմ կալանքի, որովհետև, եթե պատրաստ չլինեի, ապա չէի ստորագրի, իմ դեպքում այդ հարցը նույնիս կոռեկտ էլ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ քիչ անց կշարունակվի Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին ՊԾ միջնորդության քննությունը։

--00—ՅՄ