Ինձ համար առաջնահերթ է բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատավարձը. Ավանեսյանը՝ Արտաշատի ԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

l-0x171wh-2048x1194z-0.3838

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներ։

Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։

Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։

«Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատավարձը և աշխատանքային պատշաճ պայմանները։

Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք, մնացածը կառավարչական ձեր հմտությունների, ռեսուրսների ճիշտ ուղղորդման և այլ միջոցառումներ ձեռնարկելու մեջ է, և մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը եղել է նաև Արտաշատի ՀՎԿԱԿ մասնաճյուղում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։

--00—ՅՄ