ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
44-օրյա պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ ունենք։ Այսօր այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարեց, որ անհետացած զենքերը պետք է հայտնաբերվեն և առգրավվեն․
«44-օրյա պատերազմից հետո մեծ քանակությամբ անհայտ կորած զենքեր կան, մենք նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք այդ հարցը, ՆԳՆ-ի հետ մշակել ենք զենքի հայտնաբերման նոր մեթոդ, կան որոշակի հաջողություններ», - հավելեց Փաշինյանը։
Փաշինյանն այս հայտարարությունն արել է ընդդիմության այն պնդումների ֆոնին, որ երկրում աճել է հանցագործությունը, կան մեծ թվով ապօրինի զենքեր, գործում են զինված խմբավորումներ։ Փաշինյանի իշխանությունը մեղադրվում է նաև երկրում թմրամիջոցների իրացման և օգտագործման զգալի աճի մեջ, և ոստիկանությունը չի կարողանում արդյունավետ պայքարել դրա դեմ։
Նշենք, որ Փաշինյանն այս հայտարարությունն արել է ընդդիմության այն պնդումների ֆոնին, որ երկրում աճել է հանցագործությունների թիվը, առակ է մեծ թվով ապօրինի զենք, գործում են զինված խմբավորումներ։ Փաշինյանի իշխանությունը մեղադրվում է նաև երկրում թմրամիջոցների իրացման և օգտագործման զգալի աճի մեջ, և ոստիկանությունը չի կարողանում արդյունավետ պայքարել դրա դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ