ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական FAZ պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ափսոսում է մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար:
«Ցավում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ն ավելին չեն արել, որպեսզի ավելի շուտ ամրացնեն Ուկրաինան: Մենք կարող էինք շատ ավելին անել», - ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ մինչև 2022 թվականը Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելն անիրատեսական խնդիր էր:
Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ը երկար ժամանակ չէր ցանկանում հակատանկային հրթիռներ մատակարարել Ուկրաինային, որպեսզի չհրահրեր Ռուսաստանին։ «Այժմ մենք զինում ենք Ուկրաինային պատերազմի համար, այդ ժամանակ մենք կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար», - նշել է Ստոլտենբերգը։
--00—ՅՄ