ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Արևմուտքի նպատակն է՝ օր առաջ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքվի, նրանց հետաքրքիր չէ՝ դրա արդյունքում Հայաստանը ինչ է կորցնելու։ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սյունիքով միջանցք լինի և այն վերահսկեն թուրքերը, այդ պահնորդական կազմակերպությունները ենթարկվելու են Արևմուտքին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Արևմուտքը հակաիրանական ծրագիր է մշակում, որի մեջ մենք խառնված ենք, մեծ վտանգ է դա։ Կառավարությունը մեզ կրակի մեջ է գցում, Արևմուտքի ձեռքով Իրանի դեմ ենք դուրս գալու։ Իսրայելն ամեն ինչ անում է, որ պատերազմ լինի Իրանի հետ»,- ավելացրեց թուրքագետը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ