ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:
Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին է զեկուցել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունը, հաստատվել են տեսչական մարմնի առաջին կիսամյակի գործունեության կատարողականների գնահատումները:
Ամփոփելով նիստը, Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ:
--00—ՍՊ