Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի կեղծ հայեցակարգը, որն իրականում ՀՀ-ի նկատմամբ զավթողական ծրագիր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2024-09-19_11-16-28

Արման Թաթոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին, ինչպես նաև համագումարի Կոնգրեսական հարաբերությունների հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանին: 

Հանդիպման սկզբում Արման Թաթոյանը ներկայացրեց Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից. մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: 

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների ադրբեջանական ռազմավարությունը, արցախահայության էթնիկ զտումների, արցախահայերի վերադարձի և այլ հարցեր: 

Արման Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայցեկարգը, որն իրականում Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագիր է։ 

Անպատժելիության պայմաններում Ադրբեջանը շարունակելու է հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը: 

Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց Ամերիկայի հայկական համագումարին` ընդգծելով համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնեց նաև համատեղ կարևոր ծրագրեր իրագործելու համար` հանուն ամբողջ աշխարհում հայերի իրավունքների ու շահերի պաշտպանության։ 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը:

--00—ՅՄ