ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Իրականության մեջ կա իրենց առջև դրված խնդիր, այն է՝ փակել Արցախի թեման, որի մեջ ներառվում է ոչ միայն Արցախի հետ կապված անվտանգային, բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերը, այլ նաև այն հարցերը, որոնք կապված են Արցախը խորհրդանշող իրադարձությունների հետ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրամ Աբրահամյանը։
«ՀՀ իշխանությունը հիմա փորձում է ցույց տալ, որ մեկ տարի առաջ որևէ բան տեղի չի ունեցել»,- ասաց նա և հավելեց, որ իշխանությունը իր պատվից վեր է համարել հարգել այն անձանց հիշատակը, ովքեր զոհվել էին մեկ տարի առաջ։
«Հիմա հայաստանյան իշխանությունների համար կա մեկ նպատակ՝ «ջարդել» արցախցիներին, ցանկացած դիմադրություն, պայքար, որը կարող է որևէ ձևեվ ուղղված լինել մեր արժանապատվության վերականգմանը»,- ասաց նա
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ