Ալիևը միլիարդների թալանը ծածկում է հայերի դեմ ատելությամբ, ՀՀ-ի հաշվին իշխանություն է պահում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Փաշինյանը հայկական օրակարգ չի սպասարկում, նա ունի առանձին օրակարգ, որով էլ առաջնորդվում է։ Հիմա միակ նպատակը Հայաստանը ՌԴ ազդեցությունից հանելն է, թե ինչ կկորցնենք, կամ ում ազդեցության տակ կլինենք, դա իրեն հետաքրքիր չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ 

«Փաշինյանին ամեն կողմից խեղդում են Սյունիքով ճանապարհ վերցնելու համար, Թուրքիային ռեգիոնում ուժեղացնելու նպատակ կա, Փաշինյանը չտա՝ պատերազմական իրավիճակով են ստանալու այն։ 

ՌԴ-ն, որքան էլ Թուրքիայի հետ բարի-դրացիական հարաբերություններ ունենա, մեկ օրում թշնամի կարող են դառնալ, դրա համար ցանկանում են վերահսկել այդ ճանապարհը։ Երբ Հայաստանը հայտարարի, որ ճանապարհ չի լինելու, ՌԴ-ն այդ մասին չի խոսի, ինչպես նախկինում չէր խոսում, բայց Հայաստանը այժմ գործոն չէ, որ որոշում կայացնի։ Արևմուտքի շահերից է նաև բխում, որ ճանապարհը բացվի և թուրքական աշխարհն ընդդեմ իրանական աշխարհի ավելի ուժեղանա»,- ընդգծեց Ավետիսյանը։ 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ կառավարման փորձագետը նշեց, որ 100 տարի էլ անցնի՝ Ադրբեջանի հետ խաղաղություն չի կարող լինել, քանի որ նրանք Հայաստանը համարում են իրենց տարածք․ «Ալիևն իր իշխանությունը պահում է ՀՀ-ի հաշվին, միլիարդներ թալանելը, կեղեքելը ծածկում է հայ ժողովրդի հանդեպ թշնամանք հրահրելով։ Կապիկություն է խաղաղության օրակարգը, դա կապ չունի անվտանգության հետ, պետք է հզորանանք, նրանց դեմ պայքարելու համար»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ