ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հասկանալի է, որ Հայաստանում ցավոտ են վերաբերվում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, և դա բացասաբար է անդրադառնում հարաբերությունների վրա։ Հայաստանի և Իսրայելի միջև բանակցություններ են ընթացել զենքի գնման շուրջ, բայց Հայաստանը հրաժարվեց մի շարք պատճառներով։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։
Ցինկերը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը հայտնվեց Ռուսաստան-Իրան առանցքում, իսկ Իսրայելը՝ ԱՄՆ - Թուրքիա, և սա էր պատճառը, որ Երևանի ու Թել Ավիվի հարաբերությունները չհաջողվեցին։
Այնուամենայնիվ, իսրայելցի քաղաքագետը նշում է, որ եղել է ջերմության շրջան, սակայն 44-օրյա պատերազմը լրջորեն խոչընդոտեց երկրների հարաբերությունների զարգացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ