ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը:
«Փյունիկի» կազմում հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Սանի Բուհարին, խաղակեսի վերջնամասում երկրորդ գոլը խփեց Սերժ Դեբլեն: Հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն, գոլ խփելով 71-րդ րոպեին:
Այսպիսով, «Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակած 13 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Արարատը» նույնքան միավորով 5-րդ տեղում է:
--00—ՅՄ