Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Բոխումի դեմ ընկերական խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

s

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Բոխումի» դեմ կայացած ընկերական խաղում (3:2):

Ադամյանը 7-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը սկիզբ դնելով «այծերի» հաղթանակին։

Հիշեցնենք, որ «Քյոլնը» ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս 2-րդ Բունդեսլիգայում և 8 տուրերից հետո վաստակած 12 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում։

Աղբյուրը՝ Armsport
 

 --00—ՍՊ