ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում ապակառուցողական բնույթ է կրում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ առճակատման թատերաբեմի, բախումներ հրահրել երկրների միջև, իսկ հետո դրանից իր շահը ստանալ: Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն հենց տարածաշրջանի երկրները։
--00—ՍՊ