ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է, ինքը իր իշխանությունը պահում է հովանավորների միջոցով։ Այս մասին այսօր «Սրբազան Պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումները» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից Գառնիկ Դանիելյանը։
«Սրբազան Պայքարի» աջակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվում։ Էս մարդիկ ստեղծել են հանցավոր խումբ․ առանց որևէ բացատրության կանգնացնում են մեքենաները, մարդկանց ահաբեկչի գործելաոճով տանում ոստիկանական բաժանմունքներ ու կտտանքների ենթարկում։ Բա եթե շարժումը մարել է, ինչի՞ են էս ճնշումները բանացնում ու տեռորի ենթարկում։
Շարժման քայլերն էլ քննադատում են այն մարդիկ, ովքեր Արցախի անկման ժամանակ մատը մատին չեն խփել, ստատուս են գրել։ Խոստովանում ենք նաև, որ այս կարճ ժամանակահատվածում իշխանությանը հեռացնել չի ստացվել, բոլորս վճռական ենք պայքարը շարունակելու հարցում։
Փաշինյանի հեռանալը ժամանակի հարց է, նա իր իշխանությունը պահում է բռնությունների, ռեպրեսիաների և միջազգային տարբեր հովանավորների միջոցով։», - նշեց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ