ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին կապ ապահովել Նախիջևանի հետ սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կազանի գագաթնաժողովում՝ «Autrich» / «BRICS պլյուս» ձևաչափի հանդիպման ընթացքում։
«Արևելք-Արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը, մենք Ադրբեջանին առաջարկել ենք պարզեցված սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգեր , ինչպես նաև՝ անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովում՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխանության իրավասությունը և լիակատար հարգանքը»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է նաև․ «Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ամբողջությամբ ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխման անվտանգությունը, սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունն է, և մենք դա երաշխավորում ենք։ Այն բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը ցանկացած ձևով համաձայնել է, որ ցանկացած երրորդ երկիր կապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը կամ որևէ փաստաթղթում նախատեսված է։ սա չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ