ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

դ.jpg

ԵՄ ղեկավարները Հունգարիայում ընթացող գագաթնաժողովում հաստատել են ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ։

«ԵՄ բոլոր ղեկավարները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք երեկ շատ լավ քննարկում ունեցանք այս հարցի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։ Ես երեկ ուղերձ փոխանցեցի Դոնալդ Թրամփին, որ մենք ցանկանում ենք աշխատել իր հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, պետք է աջակցենք Ուկրաինային։ Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա դա վատ ազդանշան կուղարկի (ՌԴ նախագահ) Պուտինին և աշխարհի մի քանի այլ ավտորիտար վարչակարգերի», - Միշելի խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Շառլ միշելը հավելել է, որ նոյեմբերի 8-ին ԵՄ ղեկավարները կքննարկեն ԵՄ տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը, ԵՄ միասնական շուկային աջակցության, եվրոպական տնտեսության նորարարական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։

--00—ԼՀ