Արմեն Ամիրյանը՝ հարուստ լինելու, 2018-ի հրաժարականի ու «հարևանների» հետ բարեկամության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։   «Այսօր հենց առաջին դեմքի մակարդակով բյուջեում ավելացած յուրաքանչյուր դրամ պետք է ուղղել կրթությանն ու մշակույթին», -  նշում է Ամիրյանը՝ խոսելով առողջ սերունդ ունենալու գաղտնիքի մասին։

 «Այսօր մենք գնում ենք մեր դարավոր  «հարևանների» հետ բարեկամության, վատ չէ, սակայն եթե քո ազգային մշակույթը հասարակության ողնաշարում չէ, այս բարեկամության արդյունքում գնալու ենք հերթական կորստի կամ ձուլման», -  նկատում է Արմեն Ամիրյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին։ 

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Ամիրյանի անձնական կյանքի, ԱՄՆ-ում ձեռքբերված գերթանկարժեք առանձնատան և այլնի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

--00—ԼՀ